1 Հուլիսի, 2019

Հունիսի 30-ին գողություն է տեղի ունեցել Երևանում:

Առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Սերգեյ Գազազյանը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող, Մաշտոցի պողոտա 54 հասցեում գործող, ժողովրդին հայտնի պոնչիկանոցի պատուհանի ապակին և մտել ներս ու այնտեղից հափշտակել մի քանի արկղ տարբեր տեսակի քաղցրավենիք:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պոնչիկանոց է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանություն ահազանգած Ս. Գազազյանը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող պոնչիկանոցի տնօրենն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

kotayk

Լրահոս