18 Հունիսի, 2021

Երեկ ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Վարդան Շ-ն իր վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատի խճուղու թիվ 101/2 հասցեի դիմացի երկաթե ճաղավանդակներին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան էլ, որը վերածվել է մոխրակույտի, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

kotayk

Լրահոս