28 Դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն ՃՏՊ-ի հետևանքով կան երեք զոհ և չորս տուժած. տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են գազի բալոնների փականները և սահմանազատել են տարածքը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարը՝ Tert.am-ի

kotayk

Լրահոս