26 Հուլիսի, 2020

Արագածոտնի մարզում այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 16:00-ի սահմանում, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Գեղամ Ե.-ն, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել նշված վայրով անցնող Կոշ գյուղի մի խումբ երիտասարդ տղաներ և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

kotayk

Լրահոս