22 Հուլիսի, 2020
Այսօր՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերեցին մոտ 30 տարեկան տղամարդու դի

Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է տղամարդու մահը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն է եղել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս