30 Մայիսի, 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարա Իսմայիլօղլուին, հաղորդում է «Anadolu»-ն:

Հանդիպան ընթացքում Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր հաղորդակցություն կապահովի:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ տրանսպորտային ոլորտը միշտ էլ եղել է Ադրբեջանում օրակարգի հիմնական թեմաներից մեկը, իսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այս ոլորտի կարևորությունն էլ ավելի է մեծացել:

«Նախորդ տարիներին մեր կողմից իրականացված համատեղ նախագծերի հետ մեկտեղ արդեն կան նոր նախագծեր: Իհարկե, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու համատեղ շինարարությունը առանձնահատուկ նշանակություն ունի: Ինչպես գիտեք, սա Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր մասն է: Վերջին տարիներին բեռնափոխադրումների ծավալն այս միջանցքով ավելացել է»,- ասել է նա:

Ալիևը շեշտել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը մշակում է նոր նախագիծ` Զանգեզուրի միջանցքը` հավելելով, որ ի սկզբանե Հայաստանը դեմ էր այդ միջանցքին, բայց հետո համաձայնվեց` «գիտակցելով դրա կարևորությունը»:

«Միջազգային մակարդակում դրա անունն արդեն ամրագրվել է որպես Զանգեզուրի միջանցք: Այս միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր հաղորդակցություն կապահովի»,- ասել է նա:

 

 

kotayk

Լրահոս