8 Մայիսի, 2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ վերնագրելով «կարճ խոսք»:

Տեսանյութում Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտնում է՝ իրենք կսպասեն կատարվածի քաղաքական գնահատականին։

Հարցին, թե մանդատները վայր դնելու խնդիր չի՞ տեսնում՝ Մարուքյանն ասաց. «Ինձ համար մանդատը ոչ մի բան է»։

Հիշեցնենք, որ այսօր Մարուքյանի, Սասուն Միքայելյանի և այլ պատգամավորների միջև բուռն վեճ և ծեծկռտուք տեղի ունեցավ։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

kotayk

Լրահոս