12 Փետրվարի, 2020

Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այսպես չէին խոսի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե ինչ նկատի ուներ երբ խոսում էր ժողովրդի կամքի արտահայտմանը խանգարող ուժերի մասին, պատրաստվում են արդյոք մեքենա վառել և այլ մեթոդների դիմել նրանց դեմ պայքարում։

«Առնվազն մինչև հիմա էդ ո՞ւմ մեքենան ենք վառել։ Բայց ես ավելին ասեմ՝ եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այսպես չէին խոսի, որովհետև եղել են ժամանակներ, և եղել են մեքենա վառողներ, շքամուտքերում ծեծողներ, ընդհուպ կրակող-սպանողներ։ Էդ մարդկանց հետ երբեք էդ տոնով չեն խոսել, որովհետև իմացել են, որ դրան իսկապես կարող են հաջորդել մեքենա վառելը, շքամուտքում ծեծելը, որոշ դեպքերում ավելի համոզիչ մեթոդներ։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում:

kotayk

Լրահոս