17 Հունիսի, 2018

Էջմիածնում այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որ մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։ Նրանք փակել են քաղաքի մի քանի փողոցներ։

 Հիշեցնենք, որ  նախօրեին Էջմիածնում միանգամից երկու բողոքի ակցիա էր ընթանում։ Մի խումբը պահանջում էր քաղաքապետի հրաժարականը, իսկ մյուս խումբը ակցիա էր իրականացնում ի պաշտպանություն Կարեն Գրիգորյանի։

Այսօր Կարեն Գրիգորյանը հանդիպել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, որից հետո որոշել է դադարեցնել բողոքի գործողությունները։ Այդ հանդիպմանը քաղաքապետի հրաժարականը պահանջողների ներկայացուցիչները չեն մասնակցել։

 

 

kotayk

Լրահոս