11 Մայիսի, 2020
Ազգային ժողովը վավերացրեց Լանզարոտեի` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։

Փաստորեն, հաշվի չառնելով հասարակության պահանջը, Հայաստանի իրավական համակարգում ներդրվում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որը նշանակում է, որ պետությունը պետք է քաղաքականություն մշակի և իրականացնի երեխաների շրջանում պարզելու համար, թե երեխան ինչ «սեռական կողմնորոշում» ունի, որպեսզի այդ հիմքով խտրական վերաբերմունքի չարժանանա:

Հետաքրքիր է, որ կոնվենցիայի վավերացման և կիրառման հարցում լոբբինգ անող հասարակական կազմակերպությունները և անհատները մեծամասամբ հանդիսանում են ԼԳԲՏ անձանց քարոզով աչքի ընկած սուբյեկտները, որը կասկած է առաջացնում, որ կոնվենցիան կարող է ունենալ թաքնված նպատակ, որի շահառուները հանդիսանալու են 6-ից 10 տարեկան հայ երեխաները:

Հ.Գ. Էս ո՞ւր հասանք: Աստված էլ բեթարից ազատի կամ սրանից վատ էլ է լինելու: Սպասենք նոր զարգացումների:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

twitter sharing button
linkedin sharing button
messenger sharing button
print sharing button
sharethis sharing button

kotayk

Լրահոս