29 Հոկտեմբերի, 2018
 Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ուղարկվել է թե՛ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԺՀՄԻԳ), թե՛ Վենետիկի հանձնաժողով։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ ուղարկվել է և ՛ հայեցակարգը, և՛ նախագիծը։

Նա չի հերքում, որ այս մարմիններից վերջնական եզրակացություն չի եղել, բայց շեշտում է, որ դա տրամաբանական է, քանի որ ժամկետները սուղ էին։ Միևնույն ժամանակ, Իոաննիսյանը նշեց, որ մի շարք միջոցառումների ժամանակ ԸՕ փաթեթը քննարկվել է։

«Սեպտեմբերին կայացած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջոցառումներից մեկում ԸՕ բարեփոխումները ներկայացրել եմ թե՛ ես, թե՛ ՀՀ-ի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում։ Ունեցել ենք նաև առանձին հանդիպումներ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տարբեր ներկայացուցիչների հետ, որոնց հետ ԸՕ ռեֆորմը քննարկվել է թե՛ Երևանում, թե՛ Վարշավայում, թե՛ Բրյուսելում։ Գիտեմ նաև, որ մեր դիվանագետները քննարկել են այն Վիեննայում։ Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ասեմ, որ ԸՕ ռեֆորմը մի անգամ քննարկվել է հունիսին, մեկ անգամ ավելի լուրջ ու խորքային նախանցած շաբաթ է քննարկվել Վենետիկում։ Վենետիկի հանձնաժողովը միաձայն սատարեց այն մոտեցումը, որ ԸՕ-ում մի շարք դրական փոփոխություններ կան, անգամ Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ էլ հստակ ընդգծած էր, թե ինչն է դրական, ինչ է խնդրահարույց»,- մանրամասնեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

kotayk

Լրահոս