2 Նոյեմբերի, 2017
Սյունիքի մարզում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին հետաքրքիր զարգացումներ են սպասվում:  Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը ինչպես նախատեսվում էր միայնակ էր մասնակցելու ընտրություններին՝ չունենալով մրցակից: Սակայն ,անակնկալ  հայտնվում է Առուշ Առուշանյանի մրցակիցը՝ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, իսկ նախկին քաղաքապետն ինքնառաջադրվել: Գորիսում խոսում են, որ նա հենց այնպես չի առաջադրվել, այլ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի /Լիսկայի/ կողմից է կայացվել այդ որոշումը: Սուրիկ Խաչատրյանն այդպես էլ չի կարողանում կուլ տալ պարտությունը:
 
Սուրիկ Խաչատրյանի եւ Գորիսի նախկին քաղաքապետի հարաբերությունների մասին մամուլը բազմիցս գրել է: Նույն Սամվել Հարությունյանն ամենուր հայհոյում ու դժգոհություն էր հայտնում նրանից: Հիշեցնում էր, որ 1990 թվականի հոկտեմբերին 21-ին Սուրիկ Խաչատրյանը խաբեությամբ առեւանգել, ապա նաեւ գազանաբար խոշտանգել է իրեն եւ ՀՅԴ մարտական ջոկատի հրամանատար Լերմենտ Սարգսյանին: Իրենց խոշտանգելու պատճառը Գորիսի նախկին քաղաքապետը պայմանավորում էր Գորիսում ահի մթնոլորտ ստեղծելու Ս. Խաչատրյանի մտադրությամբ:
Տարիների  ընթացքում հրապարակած բազմաթիվ ճչացող փաստ-ապացույցներով մերկացրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքը, համոզել, որ վերջինս հայոց հայրենիքից հափշտակել է ավելի քան 200 միլիոն դոլարին համարժեք 80 միլիարդ դրամի ֆինանսական և այլ միջոցներ: Բացի այդ, բազմաթիվ այլ հանցագործությունների մասին է բարձրաձայնել, սակայն ՀՔԾ-ն գտել է, որ դրանք բավարար չեն՝ քրեական գործ հարուցելու համար: Մինչդեռ ներկայացրած փաստերը բավարար են նրա դեմ քրեական գործ հարուցելու և Սուրիկ Խաչատրյանին ձեռնաշղթաներ հագցնելու համար:
Հետաքրքրական է, որ այս դեպքերից որոշ ժամանակ անց քաղաքապետն ու մարզպետը սկսեցին սերտորեն համագործակցել: Գորիսում նրանց մասին կարծիք ձևավորվեց. «Սուրիկ Խաչատրյանն ու Սամվել Հարությունյանը կարողացան թքել իրար վրա եւ լիզել»: Այսքանից հետո գորիսեցիները հակված են մտածելու, որ նախկին քաղաքապետին կրկին քաղաքականություն է բերում նախկին մարզպետը:
 
Ինչպես երևում է Սյունիքի մարզում նոր կարգեր են ձևավորվում։ Մարզպետին ի վերջո հաջողվեց կոտրել Սուրիկ Խաչատրյանի կադրերից վերջինի՝ Վաչագան Ադունցի դիմադրությունը եւ հայտնի գործարարի 27-ամյա որդուն հանձնել քաղաքի կառավարումը։Ահուսարսափ Լիսկան հեռացավ մարզպետի պաշտոնից ,եւ նրան փոխարինեց Վահե Հակոբյանը, հույս է ծագել, որ մարզի բնակիչներն այլեւս չեն ապրի ահուսարսափի մեջ, իրենք կընտրեն իրենց համայնքապետին, այլ չեն ենթարկվի Լիսկայի կամակատարներին:

 Հաշված օրեր են մնացել անցկացվելիք ընտրություններին ․․կարծես թե ինչպես սյունեցիներն են ասում ․«Սուրիկ Խաչատրյանի գերդաստանի արական սեռի բոլոր ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ հավատարիմ մնալ լիսկայական արյունարբու բնազդին և ցույց տալ, որ այդ առումով իրենց մարզավիճակը շարունակում է պահպանվել,սակայն սխալվում են ,մեր քաղաքում սպասվում են հանգիստ ընտրություններ ,ու հորդորում նախկին մարզպետին հեռու պահի իրեն և իր կողմից հովանավորվող նախկին քաղաքապետ՝Սամվել Հարությունյանին և հիշեցնում՝«Սուրիկ Խաչատրյանն ու Սամվել Հարությունյանը կարողացան թքել իրար վրա եւ լիզել»,թող գորիսիցիներից հեռու մնան ․․․

Հիշեցնենք, որ ընդամենը 5 օրից՝ նոյեմբերի 5-ին, ի թիվս այլ համայքնների, Գորիսում  եւս անցկացվելու են խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ. ՀՀԿ-ն Գորիսում  առաջադրել է  քաղաքապետ պաշտոնակատար  Առուշ Առուշանյանի թեկնածությունը, իսկ Սամվել Հարությունյանը ինքառաջադրվել է։

Mnews.am

 

 

 

 
kotayk

Լրահոս