18 Հունիսի, 2018
Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը ինքնասպանության փորձ է կատարել:
Սակայն ArmLur.am-ին հաջողվել է զրուցել հենց նրա հետ: «Ես այդքան թուլամորթ մա՞րդ եմ, որ ինքնասպան լինեմ: Ես կենդանի եմ, ինքնասպանության փորձ չեմ արել ու չեմ էլ անելու», – նշել է  նա:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերել էին մեծ թվով զենք և զինամթերք, ինչպես նաև քառօրյա պատերազմի ժամանակ բանակին նվիրաբերած օգնությունը, որից հետո նա ձերբակալվել է:

kotayk

Լրահոս