1 Օգոստոսի, 2021

Այսօր վաղ առավոտյան Թուրքիայի հարավ-արևմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել , հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7,31-ին՝ Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի մերձակայքում: Օջախը գտնվել է 14,85 կմ խորության վրա: Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Իսմայիլ Չաթաքլին թվիթերյան իր էջում գրել է, որ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան:

kotayk

Լրահոս