18 Սեպտեմբերի, 2019
«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո կարող են վերաբացվել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապված մի շարք քրեական գործեր եւ տեղի ունենան աղմկահարույց կալանավորումներ:

Պարզվում է, որ այդ քրեական գործերի հարուցումը կասեցվել է Վանեցյանի անմիջական միջնորդությամբ եւ երաշխավորությամբ՝ պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու հիմնավորմամբ:

Հենց դա է պատճառը, որ ակնարկում են նրա կապը հանցավոր իշխանության հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս