20 Հուլիսի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի ավագանու ար­տահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, և ինտ­րիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղա­քացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երևանի քաղաքապետի թեկնածուն:

Միևնույն ժամանակ, ակն­հայտ է նաև, ու դա նկատելի է նույնիսկ կառավարության, գործադիր իշխանության ձևավորման գործընթացից, որ թիմն ունի կադրային խնդիրներ և առավել ևս խարիզմատիկ կադրերի խնդիր: Ավելին՝ պետք է արձանագրել պարզ իրողությունը, որ այդ առումով քաղաքական այդ թիմի ծանրության ամբողջ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին է:

Մինչդեռ հստակ է, որ եթե պետական կառավարման տարբեր պաշտոններում հնարավոր են ոչ խարիզմատիկ կադրերի նշանակումներ, հա­ճախ նույնիսկ հանրայնորեն հարցեր առաջացնող ու վիճա­հարույց, Երևանի՝ ավագանու արտահերթ ընտրությանը, որը փաստացի հենց քաղաքապե­տի արտահերթ ընտրություն է, հույժ կարևոր է խարիզմատիկ թեկնածուի ներկայացումը:

Իհարկե, ինքնին բավարար կլինի թերևս Նիկոլ Փաշինյա­նի անձնական աջակցությունն այդ թեկնածուին, և նրա օգ­տին քվեարկելու կոչը կարող է բավարար լինել հաղթանակի համար, առավել ևս, որ կարծես թե չկան նաև ուժեղ մրցա­կիցներ: Սակայն տվյալ պարա­գայում խոսքը հանրապետու­թյան մայրաքաղաքի մասին է, որն ընդգրկում է Հայաստանի բնակչության կեսը և գուցե ավելին, և նույնը նաև կառա­վարվող ռեսուրսների մասով: Ըստ այդմ՝ այստեղ զուտ «նշանակման» հարց չէ, և ոչ էլ ուղղակի նոմինալ հաղթանա­կի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

kotayk

Լրահոս