30 Մայիսի, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արցախի նախկին եւ ներկա զինվորականությունը, որը մինչեւ վերջերս ԱՀ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Վիտալի Բալասանյանին, մտքափոխվել է:

Զինվորական վերնախավը փորձում է ԱՀ Պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ԱՀ ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնող Լյովա Մնացականյանին համոզել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ զինվորական վերնախավի որոշ ներկայացուցիչներ անձնական խնդիրներ ունեն Բալասանյանի հետ: Մնացականյանը համառորեն հրաժարվում է: Եվ եթե այսպես շարունակվի, ապա կառաջադրվի Բալասանյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս