14 Ապրիլի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները ստիպել են Կարեն Կարապետյանին ժամանակից շուտ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Կարապետյանը հույս ուներ, որ եթե մի փոքր հապաղի առաջադրման պարտադրանքը կատարելու հարցում, ապա հրապարակում այնքան մարդ հավաքված կլինի, և երկրում այնպիսի քաղաքական իրավիճակ կստեղծվի, որ առաջադրման պարտադրանքը հնարավոր կլինի հաղթահարել: Սակայն նրան պարտադրել են դա անել անհամեմատ ավելի շուտ, որպեսզի Կարապետյանը խուսանավելու հնարավորություն չունենա:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս