4 Հոկտեմբերի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

«Խորհրդարանի արտահերթ ընտրությունը մեկ տարի անց կազմակերպելու մասին հայտա­րարող խորհրդարանական ու­ժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, փոր­ձում են այդ հանգամանքը հիմ­նավորել նրանով, որ մայիսը նպաստավոր է ժամանակային առումով, ընտրության գործըն­թացին պատրաստվելու առու­մով: Այդ տեսանկյունից հաճախ է խոսվում, որ դեմ չեն արտա­հերթին, դեմ են հապճեպ ար­տահերթին:

Թվում է, որ բավական ռացիո­նալ դիտարկում է: Սակայն դա միայն թվում է, որովհետև դեկ­տեմբերին անպատրաստ ուժը պատրաստ չի լինելու նաև մա­յիսին, և մի քանի ամիսը, ըստ էության, չի փոխելու ոչինչ թե´ այսպես ասած՝ քաղաքական ուժերի պատրաստ լինելու, թե´ նաև մրցակցության կամ քա­ղաքական դաշտի կայացվածության և այլնի առումով:

Իրա­կանում անտրամաբանական են անգամ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ շահարկումները՝ նկատի ունենալով այն, որ ներ­կայիս օրենսգիրքն այդ ուժերը, ըստ էության, հենց իրենց հա­մար էլ պատրաստել են, հետևաբար իրենք կոմֆորտ պետք է զգան դրա մեջ, ոչ թե փոխելով:

Այդ խոսակցություններն ընդա­մենը ժամանակ շահելու միջոց են, որտեղ հույսը մի կողմից Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հա­վանական նվազումն է, երբ հնարավոր կլինի տեղեկատվաքարոզչական միջոցներով հնարավորինս անվստահություն խորացնել վարչապետի ու նրա թիմի նկատմամբ (և այդ տե­սանկյունից, ցավոք սրտի, կան այդպիսի հաշվարկի հիմքեր հենց թիմում անարդյունավետության շոշափելի «օջախների» առկայության պատճառով) և մյուս կողմից՝ մեկ տարի անց վարչապետին անվստահություն հայտնելու լիազորությամբ խորհրդարանի, այսպես ասած, օժտումը:

Երբ ընտրությունը տեղափոխ­վում է մայիս, ապա մի փոքր էլ տեխնիկապես ժամանակ ձգելու կամ ժամանակի վրա խաղալու պարագայում խորհրդարանը կլրացնի այն մեկ տարի ժամա­նակը, երբ վարչապետը, այսպես ասած, անձեռնմխելի է անվս­տահության առումով: Եվ երբ ու­ժի մեջ մտնի նրան անվստահու­թյուն հայտնելու խորհրդարանի լիազորությունը, ապա կախված նաև քաղաքական ու հանրային վիճակից, տրամադրություննե­րից, կարող է առաջանալ իսկա­պես անկանխատեսելի մի իրադրություն, երբ խորհրդա­րանը վարչապետի հետ կսկսի խոսել արդեն այլ լեզվով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս