13 Դեկտեմբերի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արդարադատության ներկայիս նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նոր կառավարությունում կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը:

Վերջինս երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սահմանադրական դատարանում: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու էր «Իմ քայլը» դաշինքի կողմից` Երևանի Դավիթաշեն, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանները ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս