29 Հունիսի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, որքան էլ որ պնդում են, թե նա աշխատանքից ազատման դիմում է գրել և աշխատանքի չի ներկայանում։

Մեզ հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը մտքափոխվել է։ Նա գիտակցում է, որ պատասխանատվությունից չի կարող խուսափել, հնարավոր է կալանավորվի, բայց նեղ շրջանակում հայտարարել է, որ թեկուզ կալանավորվի էլ, բայց նախընտրում է դա կատարվի քաղաքապետի կարգավիճակում, քան իր հրաժարականից հետո։

Ի դեպ, երեկ քաղաքապետը ներկայացել է աշխատանքի և իրականացրել իր աշխատանքային պարտականությունները, քննարկել նոր աղբատար մեքենաներ ձեռք բերելու հարցերը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս