23 Հունվարի, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

«Անցած տարի Հայաստանը միացավ Հայաստան-ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մշակութային բաղադրիչին, որի բյուջեն մեկ մլրդ եվրոյից ավելի է:

Ծրագիրը բավական լայն հնարավորություն է տալիս Հայաստանի կինոգործիչներին, թատերական արվեստի ներկայացուցիչներին ու ստեղծագործող մտավորականության այլ ներկայացուցիչներին ֆինանսական աջակցության համար դիմել այդ հիմնադրամին:

Նախորդ խորհրդարանում Եվրաինտեգրացիոն հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ի պաշտոնե զբաղվում էր Ստեղծագործ Եվրոպայի հայաստանյան գործունեության համակարգմամբ:

Մեր տեղեկությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանին առաջարկվել է արդեն ԵՄ-ի կողմից ներգրավվել Ստեղծագործ Եվրոպայի ծրագրի իրականացմանը:

ԵՄ ներկայացուցիչները ցանկություն ունեն հնարավորինս արդարություն ապահովել հայտերի ընդունման եւ հաստատման գործում, եւ այդ պատճառով ցանկանում են, որ հանրային վերահսկողությունը հնարավորինս բարձր մակարդակի լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս