3 Նոյեմբերի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված Ներդրողների ակումբն առաջիկա օրերին կբացահայտի 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագիրը:

«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Ներդրողների ակումբի հիմնական ներդրող և մասնակից Սամվել Կարապետյանը հանուն ակումբի կայացման «գնել» է ակումբի շատ անդամների պարտքերը: Ավելին՝ ակումբի մի շարք անդամներ համաձայնել են մաս կազմել ակումբին Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանում նրանց այլևս չաջակցելու «սպառնալիքներից» հետո:

Մեր տեղեկություններով՝ այդ ակումբի որոշ անդամներ մինչև տասնյակ միլիոնավոր դոլարի հասնող պարտքեր ունեն Գագիկ Ծառուկյանին: Մեկ միլիարդի ներդրումների մասին հայտարարությունն այս իմաստով գործադիրի ղեկավարի և Սամվել Կարապետյանի համար ավելի շատ խորհրդանշական իմաստ և նշանակություն ունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս