23 Նոյեմբերի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը ամեն առիթով խոսում է այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քցել է իրեն եւ էլի մի քանի քաղաքական գործիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել թավշյա հեղափոխության կազմակերպման գործում:

Չնայած Մակեյանը, Ալբերտ Բաղդասարյանը եւ այլ քաղաքական գործիչներ ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել հեղափոխական գործընթացներին, սակայն այդպես էլ չեն հայտնվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կարիերան սկսել է Պետրոս Մակեյանի հետ՝ 2007թ. նրա հետ ստեղծելով «Իմփիչմենթ» դաշինքը եւ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

kotayk

Լրահոս