mnews

22 Նոյեմբերի, 2017

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ տևական ժամա­նակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են:

Մեր տեղեկություններով՝ հավկիթները ներկրում է «Արաքս» թռչնաբուծական ֆաբ­րիկան: Ուշագրավ է, որ ներկր­ված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով:

Հիշեցնենք, որ «Բաղրամյանի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմեն Խա­չատրյանը, երբ ձու էր ներկրում, այն վաճառվում էր 30-40 դրա­մով, իսկ հիմա 60-70 դրամով է վաճառվում: Մինչդեռ տրամա­բանությունը հուշում է, որ ներկրվածը պետք է որ ավելի մատչելի լիներ:

Ամեն դեպքում, ներկայումս ՍԱՊԾ-ն ոչ մի աղ­մուկ չի բարձրացրել, քանի որ շուկայում ձվի դեֆիցիտ է, և այդպիսով փորձ է արվում դեֆի­ցիտը վերացնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս