18 Սեպտեմբերի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ։ Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիտեքի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությունից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից։ Հենց դա է պատճառը, որ հիմա ընկերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

kotayk

Լրահոս