13 Հուլիսի, 2019
 «Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կիրակի մեկնելու է Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ:

Նախատեսված է հանդիպում Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելի, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

Միրզոյանը կարող է ասել, որ սա չափազանց կարեւոր այց է, իսկ այցից հետո խոսել դրա օգտակարության եւ արդյունավետության մասին, սակայն ի սկզբանե պարզ է, որ նման այցերը ավելի շատ տուրիստական են եւ Հայաստանի համար որեւէ գործառնական նշանակություն չունեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս