10 Նոյեմբերի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ՕԵԿ վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը:

Ըստ ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ որոշում է կայացվել չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչի մասին կուսակցությունը կհայտարարի առաջիկայում: Որպես չմասնակցության հիմնական պատճառ նշվելու է ԸՕ փոփոխությունների տապալումը եւ ռեյտինգային ընտրակարգի պահպանումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս