mnews

2 Մարտի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախօրեին թիվ 2 ընտրատարածքում, որը ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն համայնքները, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի և Տավրոս Գևորգյանի միջև բախում է եղել:

Նշենք, որ Տավրոս Գևորգյանը, ով մինչ առաջադրվելը զբաղեցնում էր ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի պաշտոնը և կոչումով արդարադատության մայոր է, ԴԱՀԿ նախկին պետ, Ավանում առաջադրված Միհրան Պողոսյանի հովանավորյալն է: Չի բացառվում, որ Միհրան Պողոսյանը ներքաշվի նաև այս հակամարտության մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս