10 Դեկտեմբերի, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնած՝ ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի շուրջ աղմուկը չի դադարում: Իսկ ի՞նչ ակունքներ ունի այդ փաստաթուղթը: Պարզվում է՝ դրա մշակման աշխատանքներում ներգրավված են եղել փորձագետներ, իսկ նախկինում Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին պետ Սարո Ծատուրյանը և ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը, որոնք 3 տարի առաջ ձերբակալվել էին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով:

Բացի այդ, դեռ հունվարին նախարար Թորոսյանն իր էջում հրապարակել էր «Բժշկական ապահովագրության համակարգի կազմակերպման «մեկ վճարողի» և «բազմաթիվ վճարողների» մոդելների «ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ»-ը, որտեղ հղում կա նաև «Cetinkaya, V. and Postolovska, Լ, Հայաստանի առողջապահական ֆինանսավորման համակարգը՝ բազմաթիվ մասնավոր ապահովագրողներով 2018» փաստաթղթին:

Ուշագրավ է, որ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վոլկան Չետինկայան (Volkan Cetinkaya), պարզվում է, ժամանակին եղել է ոչ ավել, ոչ պակաս, Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդատուն: Ստացվում է, որ փաստաթդթեր ենք մշակում՝ օգտվելով Թուրքիայի նախարարության խորհրդատու-փորձագետների ծառայություններից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս