11 Սեպտեմբերի, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Այսօր լրանում է Հատուկ քննչական ծառայության պետի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ աղմկահարույց գաղտնալսման հրապարակման մեկ տարին, սակայն իրավապահ համակարգը լռում է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` գաղտնալսման մասով հարուցված քրեական գործը բացահայտվել է, սակայն իրավապահներն ու իշխանությունները լռում են:

Իրավապահ մարմինները հիմնավորել են, որ ուժային կառույցների և վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից մեկից, և հայտնի է, թե կոնկրետ ով կամ ովքեր են այն արել: Ասել է թե` գործը ամբողջությամբ բացահայտվել է: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները և իշխանությունները լռում են` հնարավոր ներքաղաքական բախումներից խուսափելու և երկրում անկայուն վիճակ ստեղծելու հեռանկարից ելնելով:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս