mnews

13 Ապրիլի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»-ն այս տարվա հունվարին անդրադարձել էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկից 1 մլն 975 հազար դրամի խոզի մսի կորստի փաստի առթիվ հարուցված քրեական գործին: Ինչպես հայտնի է՝ ամբաստանյալի աթոռին էր հայտնվել ՀՀ ՊՆ N զորամասի պարենային պահեստի պետ Պարգև Կարապետյանը:

Եվ այսպես՝ խոզի մսի անհետացումից հետո «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, այն, որ 2015 թվականից Պարգև Կարապետյանին է հանձնարարվել ստուգել և հետևել զորամաս ստացվող ապրանքներին, սակայն ինչ-ինչ հանգամանքներում Կարապետյանն այն չէր իրականացրել:

Այս գործով նախաքննությունն ավարտվել էր, և այն 2017-ի հունվարի 23-ին ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Պարզեցինք, որ Կարապետյանը դատարանում հայտարարել է, որ կատարված արարքում իրեն մեղավոր է ճանաչում և խնդրում է դատարանում քննությունն իրականացվի արագացված ընթացակարգով: Դատարանը նրան դատապարտել է տուգանքի տեսքով՝ 150 հազար դրամի չափով:

Ստացվում է, որ հայոց բանակից շուրջ 2 միլինոի արժողությամբ խոզի մսի անհետանալն ընդամենը 150 հազար դրամ տուգանքի արժանի հանցանք է:

Այ հենց այս վերաբերմունքն է պատճառը, որ բանակից արված գողությունը ոչ թե մտավախություն, պատժի անխուսափելիության զգացողություն է առաջացնում մարդկանց մոտ, այլ քմծիծաղ: Թալանիր 2 մլն, տուգանվիր 150 հազար դրամով, վատ բիզնես չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս