mnews

5 Ապրիլի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ընտրություններից հետո արդեն նկատվում են մի շարք ապրանքատեսակների թանկացում: Օրինակ՝ բանանը, եթե նախկինում 650-700 դրամ էր վաճառվում, հիմա անցել է 730-750 դրամի սահմանագիծը: Հիշեցնենք՝ բանանի միակ ներկրողը «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը:

Հիմա նա սկսել է ետ բերել ընտրությունների համար ծախսած գումարներն ու տրված ընտրակաշառքը: Շարունակվում է նաև բենզինի թանկացումը. բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը արդեն վաճառվում է 380 դրամ՝ նախկին 330-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 400 դրամ՝ 350-ի փոխարեն, սուպեր տեսակինը՝ 420 դրամ՝ 400-ի փոխարեն:
Թանկացել է նաև դիզելային վառելիքը՝ 350 դառնալով 360 դրամ:

Բայց թանկացումները միայն այսքանով չեն սահմանափակվի, պարզապես գնաճի հիմնական ալիքը սպասվում է մայիսին՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո. չէ՞ որ այդ ժամանակ էլ ընտրակաշառք է բաժանվելու, ծախս է արվելու, և հետո գալու է գումարները ետ հավաքելու պահը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս