23 Հոկտեմբերի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 11-ին հանրայնացված ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման մեջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսպիսի միտք է հայտնել. «Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետև Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը` գիշերը, որ հելնում, ասում ա` մենք` զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ… այսինքն` ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր…»:

Այս խոսքերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանում խնդրեց նախկին ՊՆ Սեյրան Օհանյանից: «Ուրեմն Զինված ուժերը այդ գործընթացում ներգրավված են եղել արտակարգ դրության որոշում ընդունելուց հետո և գործել են բոլոր իրավական նորմերին համաձայն, պահպանել են մեր երկրի հույժ կարևոր օբյեկտները…»: Այսինքն` Ձեր մյուս գործընկերների նման փախուստի ճանապարհը չե՞ք բռնի. «Ժողովուրդ»-ի այս ճշտող հարցին Օհանյանն արձագանքեց. «Ես փախուստի երբևիցե չեմ դիմել, կյանքում չեմ էլ մտածի»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս