11 Ապրիլի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երևանի ավագանու հայտնի միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մինչև հիմա չի հարցաքննվել գլխավոր մեղավորը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այնինչ` ողջ ծեծկռտուքը հենց Մարգարյանը սադրեց՝ «դեմներն առեք, շուտ» հրահանգով, երբ դրանից հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց վրա հարձակվեցին ՀՀԿ-ականները:

«Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի դարձավ, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ մասնագետները չեն կարողացել պարզել՝ ավագանու նիստին ԵԾ անդամների բերած կոյուղաջրում իրո՞ք նաև «կիսլատա»՝ ազոտական թթու է եղել, ինչպես պնդում էին ՀՀԿ-ականները, թե՞ ոչ:

Պաշտոնապես ՊՈԱԿ-ից պնդում են, որ չունեն տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորություններ՝ պարզելու բակտերիոլոգիական և կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաև մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս