4 Հուլիսի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի գործը կարծես թե տեղում դոփում է:

Ինչպես հայտնի է, նա կալանավովել էր հունիսի 19-ին, այնուհետև նրան մեղադրանք էր առաջադրվել երեք անձի առևանգելու, նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակության ցուցումով առևանգված անձանցից միայն երկու հոգի է ցուցմունք տվել: Ավելին, Ասատրյանի կալանավորումից անցել է 16 օր, սակայն մինչ օրս առևանգված անձանց և նրա միջև առերեսում չի եղել:

Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ էր կազմակերպվել. ըստ շրջանառվող լուրերի՝ մահափորձի պատվիրատուն եղել է Արտյոմ Հարությունյանը, որը հայտնի է Արտյոմ Կանևսկո անվամբ: Եվ Դոն Պիպոն էլ, ըստ քրեական գործի նյութերի, կազմակերպել էր Կանևսկոյի մարդկանց առևանգելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս