15 Մայիսի, 2018
 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ամենայն հավանականությամբ «Ելք» խմբակցության ղեկավարի ամենահավանական թեկնածուն համարվում է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Պատահական չէ, որ նա չնշանակվեց գործադիրում, այլ գերադասեց մնալ խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լենա Նազարյանը նշեց, որ այս հարցով քննարկումներ չեն եղել եւ դեռ հայտնի չէ, թե ով կլինի:

Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, թե խմբակցության ղեկավարը կրկին ՔՊ-ի պատգամավորներից կարող է լինել:
Հիշեցնենք, որ ի սկզբանե հենց այդպիսին է եղել պայմանավորվածությունը, որ խմբակցության ղեկավարը կլինի ՔՊ-ից, Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցության ղեկավարը՝ «Լուսավոր Հայաստանից»:

Չնայած «Ելք»-ում ԼՀԿ ներկայացուցիչները հույս են ունեցել այդ պաշտոնը տալ Էդմոն Մարուքյանին, որը, ի դեպ, «Ելք»-ի համամասնական ցուցակի առաջին համարն էր, սակայն չի ստացվի, մանավանդ՝ հիմա այդ խմբակցությունում ՔՊ-ականները գերակշռում են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս