mnews

18 Նոյեմբերի, 2020
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ« օրաթերթը տեղեկացավ, որ սնանկ է ճանաչվել Հայաստանում երկար տարիներ գործող «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունը:Տեղեկացնենք, որ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունը մինչ այս էր ընկել լուրջ խնդիրների մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ավիաընկերության ինքնաթիռները տեւական ժամանակ կանգնած են մնացել, անգամ լուրեր էին շրջանառվում, որ դրանք կապարակնքվել են (պլոմբվել):

Պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսական խնդիրներն են: Բացի այս, համառորեն լուրեր էին շրջանառվում նաեւ այն մասին, որ նշված ընկերության աշխատողներն երկար ժամանակ աշխատավարձ չեն ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ սնանկության դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտել այս տարվա սեպտեմբերի 15-ին: Նույն դատարանի սեպտեմբերի 23-ի որոշմամբ նշված սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Եղյանը:

Իսկ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել հայաստանյան առեւտրային բանկերից մեկը, որին ավիաընկերությունը պարտք է շուրջ 5 մլն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս