25 Դեկտեմբերի, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստը շատ բուռն է անցել: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպումը բավական մարդաշատ է եղել: Հիմնական խոսողը նիստի ժամանակ եղել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ են ունեցել նաեւ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փակ հանդիպման ժամանակ նրանք նշել են, որ իշխանությունների վստահությունը գնալով Հայաստանում թուլանում է, ու իրենք 2020 թվակյանին պետք է ավելի ակտիվ գործունեություն սկսեն: Նիստի ժամանակ նաեւ անդրադարձել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սցենարին, որպեսզի ձեւավորեն նոր թիմ` ավելի երիտասարդ կազմով:

ՀՀԿ-ականները նաեւ միմյանց Ամանորն են շնորհավորել եւ որոշել Հայաստանում նշել Ամանորը: Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը եւս Ամանորը կնշի Հայաստանում: Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի շրջանակներում խափանման միջոց է ընտրել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս