mnews

13 Մարտի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ոստիկանությունը հրաժարվել Է քրեական գործ հարուցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ և ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ։

Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ ծեծի էր ենթարկել ՀՅԴ-ական համագյուղացուն՝ այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր ընտրություններում Դաշնակցության օգտին աշխատելու մասին։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործ չի հարուցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն՝ բացակայում Է դիմողի բողոքը։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ՀՅԴ-ականները, լինելով տուժող կողմ, այլևս չեն ցանկանում խոսել միջադեպի մասին. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանք հրաժարվել են մեկնաբանել ոստիկանության որոշումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս