19 Հունիսի, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձեւավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները՝ վարչությունները, եւ դրանք հավաքվելու են մի տեղում եւ մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն:

Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, եւ միայն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին:

Իրավապահ համակարգում նաեւ լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին եւ չդառնա նոր մարմնի ղեկավարը:

ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձեւավորվել՝ ունենալով 3 կարեւոր գործառույթ, բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են դասակարգվելու կոռուպցիոն գործերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս