18 Մայիսի, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Տևական ժամանակ է՝ Երևանում իրականացվում են ապօրինի շինու­թյունների քանդման աշխատանքներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ևս առաջիկայում կիրականացվեն ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաս­տատեց Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը: «Ժողովուրդ» օրա­թերթի հարցին՝ ինչո՞ւ նախկինում քաղաքապետարանը նման աշխատանքներ չի իրականացրել, Ադամյանն արձագանքեց. «Որովհետև փաստաթղթերը նոր ենք սկսել ուսումնասիրել, մինչև այդ կարիք չի եղել ուսումնասիրել: Հիմա որն ապօրինի է, կապամոնտաժենք, որն էլ օրինական է, կասենք՝ ուրախությամբ, ու կշարունակեն շինարարությունը»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

kotayk

Լրահոս