25 Սեպտեմբերի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար և ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսեց և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված:

Ավելին` նախարար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր կուսակիցներով՝ ՔՊ-ականներով: Մշակույթի ՔՊ-ական նախարար Լիլիթ Մակունցը դառնալու է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհուրդի նախագահ՝ Հասմիկ Պողոսյանի փոխարեն, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին հնարավոր է փոխարինի առողջապահության ներկայիս դարձյալ ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը, և այսպես շարունակ:
Ամենայն հավանականությամբ, նախարարն այսպես է վարվում` գիտակցելով, որ կարող է ինքը կարճ ժամանակ պաշտոնավարել, և ուզում է դրանից հետո դառնալ ԵՊՀ ռեկտոր: Ուստի Հարությունյանը փորձում է կամաց-կամաց իր համար ճանապարհ հարթել դեպի ԵՊՀ: Ցավոք, այս ամենն անում է նախկին իշխանությունների գործելաոճով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս