8 Հունիսի, 2019

 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ հրաժարական ներկայացրին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Դանիելյանի հրաժարականի պատճառը եղել է այն, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10 դատավորներին կարգապահական ենթարկելու նիստի օրը դատավորները բավականին հարձակվողական են եղել ԲԴԽ-ի նկատմամբ:

Եվ Դանիելյանն էլ, ըստ նույն լուրերի, հաշվի առնելով, որ կառույցը կորցրել է իր դերը, ու արդեն որեւէ դատավոր հաշվի չի նստում նրա հետ, որոշել է գնալ:

Սակայն Գեւորգ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է, որ դա ծայրահեղ անհեթեթ ու շինծու վարկած է: «Վճռաբեկ դատարանի պալատի բոլոր դատավորները ԲԴԽ-ի եւ անձամբ իմ նկատմամբ խորին հարգանք ունեն, ինչը փոխադարձ է: Այդ պալատում կարգին մարդիկ են, նրանք իրենց թույլ չեն տա ճղճիմ վարքագիծ: Եթե այդպիսի միտում լիներ, ես հրաժարական կտայի այդ նիստից առաջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս