29 Նոյեմբերի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մեղադրյալի կարգավիճակում հայտնվել է ոչ միայն Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Վաչոն, այլև նրա եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը: Պարզապես Աշոտ Ղազարյանը մեղադրվում է ոչ թե փողերի լվացման ու ապօրինի հարստացման համար, ինչպես հորեղբայրը, այլ մի­անգամայն այլ բանի՝ խարդախության համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են՝ քաղաքացի Գարիկ Աղաբեկյանը, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, մտադ­րություն է ունեցել ստանձնելու ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ ղեկավարի պաշ­տոնը:

Ընկերոջ միջոցով այդ հարցով նա դիմել է Վաչագան Ղազարյանի եղբորորդուն՝ Աշոտ Ղազարյանին, ընկերոջ միջոցով փոխանցել է 100 հազար դոլարի կաշառք, սակայն Աղաբեկյանն այդպես էլ չի նշանակվել. նրան խաբել են: Այս պատմության մեջ ուշագրավ է, որ մեղադրյալի աթոռին հայտնվել է ոչ միայն Ղազարյանը, այլև կաշառք տվողը հենց այդ արարքի համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս