18 Սեպտեմբերի, 2018
  «Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել է երեքից չորս ամիս ոչինչ չձեռնարկել և լուռ սպասել նոր իշխանության աշխատանքին:

Միաժամանակ, սակայն, ՀՀԿ-ականներն իրենց պլաններն են գծել, նաև թաքուն հույս են փայփայել, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից, և վերջինս ու իր թիմը կձախողեն: Հիմա անցել է այդ 3-4 ամիսը, ու թերևս դրանով է պայմանավորված ՀՀԿ-ականների վերջին ակտիվ հարձակումները:

Պատահական չէ, որ ՀՀԿ-ականների հիմնական թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը` հայ-ռուսական հարաբերությունները:

Հատկապես վերջին մեկ ամսում այդ առումով ՀՀԿ-ականներն իրար հերթ չեն տալիս քննադատելու այդ մարտավարությունը: Մյուս թիրախն էլ նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն է: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ականները պնդում են, թե տնտեսական քաղաքականություն առհասարակ չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս