18 Դեկտեմբերի, 2019

 «Ժողովուրդ» թերթը գրում է
«Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, և «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ: Ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ` մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով:

Իսկ Հաշվեքննիչ պալատը առաջարկել է սոցապ ծառայությանը ՊԵԿ-ում և ԱԱԾ-ում ներդնել այնպիսի ներքին հսկողական համակարգեր, որոնք ԲՊՌ-ի շտեմարանների հետ համադրելիս կբացառեն արական սեռի անձանց մուտքը մայրության նպաստի համակարգ: Բացահայտվել են նաև մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Օրինակ` թվով 6 անձինք ստացել են 103 թաղման նպաստ` 20 մլն 600 հազար դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում, 1 անձը ստացել է 69 թաղման նպաստ` 13.8 մլն դրամ, 1 անձը` 17 նպաստ` 3.4 մլն դրամ, 1 անձը` թվով 5 նպաստ` 1 մլն դրամ, 3 անձ` 4-ական նպաստներ` 800 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ անցած տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը տարեսկզբից մինչև մայիսի 12-ը զբաղեցրել է Արտեմ Ասատրյանը, թավշյա հեղափոխությունից հետո նրան փոխարինել է Մանե Թանդիլյանը: Իսկ սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը անցած տարվա ընթացքում զբաղեցրել ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, ում հունիսի 15-ին փոխարինել է այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս