2 Մայիսի, 2020

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը պայքարում է ապօրինի հարստացածների գույքը բռնագանձելու համար և այս առնչությամբ օրենքներ է ընդունում, նախկին ռեժիմի դեմքերից մեկը շարունակում է սրընթաց հարստանալ:

Խոսքը՝ Վովայի նախկին թիկնազորի նախկին պետ՝ Արշակ Հակոբյանի մասին է:

Պարզվում է՝ թավշյա հեղափոխությունից հետո ռուսաստաններում բախտը որոնող Վովայի Արշակը վերադարձավ և շարունակեց վայելել տարիների ընթացքում անհասկանալի  ճանապարհով ձեռք բերված հարյուր միլիոն դոլարների հասնող կարողությունները, և այդ իրադարձությունը նեղ, բայց կարկառուն դեմքերի շրջանակով նշել են նախկին շեֆի ամառանոցում :«Իմ ընկնելը ոչ ոք չի տեսնի, ես էլի Արշակն եմ», ի լուր ամենքի հայտարարել է վերջինս:

Պարզվեց ՝սուրբ է ,որևէ հանցագործություն չի կատարել:

Անդրադառնալով հանրահայտ Արշակի հարստությանը, նշենք, որ նրան է պատկանում՝ «Էրեբունի» սգո սրահը , որտեղ հիմնականում անց են կացվում էլիտար շրջանակների հոգեհանգստի արարողությունները: Այս բիզնեսը ունի շարունակություն՝ սգո սրահին կից օբյեկտում տալիս են հանգուցյալի հոգեհացը:

Մեր տեղեկություններով՝ Արշակը սեփականաշնորհել է նաև սգո սրահի հարևանությամբ՝ Էրեբունի լճին հարող տարածքում գտնվող հողակտորը և այդտեղ գազալցակայան է կառուցում, թեև արդեն բենզալցակայան ունի:
Նա նաև ձկնաբուծարանների սեփականատեր է և չի մոռացել հին, բարի ավանդույթները՝ նախկին շեֆի հետ սեփական ձկնաբուծարանի ձուկը վայելելը: Նրան է պատկանում նաև Մոսկովյան փողոցի վրա գտնվող Hookah Place Yerevan նարգիլե բարը:

Ասում են, Արշակը լեզու է գտել նոր իշխանավորների հետ և շարունակում է իր արքայավայել կյանքը: Նրա ընտանիքը շարունակում է օգտվել հարուստի իր կարգավիճակից և հանգիստը վայելել եվրոպաներում: Ավելին՝ վերջերս նշանադրության ժամանակ նրա որդին իր հարսնացուին նվիրել է 20 հազար դոլար արժողությամբ ադամանդե մատանի: Նկատենք, որ հին ավանդույթի համաձայն՝ ռազբոռկաները նախկինի նման անցկացվում են Արշակի բիլիարդանոցում:

Փաստորեն, թավիշը ոչինչ չի փոխել նախկինների կյանքում: Նրանք շարունակում են իրենց կենսակերպը այնպես, ինչպես եղել է և իզուր են իշխանությունների ջանքերը՝ արշակներին կուլակաթափ անելու ուղղությամբ:

Քրիստինե Ավագյան

Mnews.am

kotayk

Լրահոս