mnews

3 Մայիսի, 2021
Armeniasputnik.am-ը գրում է.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել այս պահին վարչապետի պաշտոնակատարի պարտականությւննրն իրականացնող Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։Թեկնածուին ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ինչպես գիտեք ՀՀ նախագահի, ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հունիսի 20-ին ՀՀ–ում անցկացնել արտահերթ ընտրություններ։ ՀՀ ներկա օրենսդրւթյունը արտահերթ ընտրություններ անցկացնելու միայն մեկ տարբերակ է առաջարկում, այն է` խորհրդարանի լուծարումը, որը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին 2 անգամ չըտրելու պարագայում։ Հենց այդ նպատակով «Իմ քայլը» առաջարկում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,– ասաց Մակունցը։

kotayk

Լրահոս