7 Օգոստոսի, 2018

«Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ խոսքն ուսումնառության միայն առաջին տարվա մասին է: Փախանցում է NEWS.am-ը:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը հիմնադրամին դիմել են «Լույս» հիմնադրամի 11 շահառուներ, իսկ մնացած ուսանողներին գտել է «Իմ քայլը» հիմնադրամը:

«Եվս 5 երեխայի հարց քննարկվում է, գործընթացը չի կանգնել, մեզ շարունակում են դիմել: Մենք սա արել ենք արտակարգ պայմաններում: Մենք սկսել ենք քննարկումներ ՀԲԸՄ-ի հետ՝ հասկանալու համար, թե այս հարցն ինչպես պետք է լուծում ստանա»,– ասաց Աննա Հակոբյանը:

Նա հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամը 517 հազար դոլարի ընդհանուր ներդրում է ունեցել, որից «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամը՝ 222 հազար դոլարով, «Հայ բարեգործական ընդհանուր միությանը»՝ 200 հազար դոլար, կանադահայ գործարար Վան Լափոյանը՝ 70 հազար դոլարով, կա նաեւ անանուն բարերարներ, որոնք չեն ցանկացել իրենց անունը հնչի:

NEWS.am

 

 

kotayk

Լրահոս